Կարծիք

26.09.2019 17:50


Բաց նամակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին

Բաց նամակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին

Մեծարգո՛ պարոն Ծառուկյան,

արդեն երկրորդ օրն է՝ «Սանիթեք» ընկերության աշխատակիցները նստացույց են անում՝ պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը:

Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ Երևանի ԲՀԿ խմբակցության մի քանի անդամներ այստեղ փորձում են սադրիչ գործողություններ իրականացնել, ասեմ ավելին՝ իրենց իսկ գործողություններում դրսևորում են ընդդիմադիր ֆրակցիային ոչ հարիր պահվածք:

«Սանիթեք» ընկերության աշխատակիցների անունից հորդորում ենք Ձեզ զսպել Ձեր խմբակցության անդամներին, որոնք լրագրողների առջև դրսևորում են ընդդիմադիր կեցվածք, իսկ առանց լրատվամիջոցների փորձում են քաղաքապետարանի աշխատակիցների հետ համաձայնեցված կերպով խառնակիչ գործողություններ իրականացնել:

Գրեթե վստահ ենք, որ Դուք տեղյակ չեք Ձեր խմբակցության անդամների վարքագծից, և մեր իրազեկումից հետո կկանխեք այս իշխանհաճո քայլերը:

Հարգանքներով՝ «Սանիթեք» ընկերության ցուցարար աշխատակիցներ և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյան

Այս խորագրի վերջին նյութերը