Կարծիք

27.09.2019 11:45


Ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող (տեսանյութ)

Ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող (տեսանյութ)
Հարավային ուղղությամբ, իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։

Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։

Ալեն Ղուլյանը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նույն օրը, նույն ուղղությամբ խոցված զինծառայողի թաղման արարողություն, լուսանկարներ է գտել, որոնք այս պնդման ևս մեկ հաստատումն են։

Ճիշտ է՝ կոչումը և զորատեսակը դեռ պարզ չէ, բայց լուսանկարներից նկատելի է, որ հաստատ ժամկետային զինծառայող չէ։

Խոցվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևն է (Qürbət Qürbət oğlu Quliyev)»։

Ալեն Ղուլյանն, իր հերթին, գրել է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևը, ով ամենայն հավանականությամբ վիրավորվել է հարավ-արևելյան հատվածում տեղակայված Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկված անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ, քանի որ խոցման օրն ու սահմանագծի ուղղությունը համընկնում են։

Փաստորեն Ադրբեջանի զինուժն այդ դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երկու կորուստ է ունեցել։

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը