Կարծիք

27.09.2019 17:55


Աստված ազատի մեզ ձեր «վնգստացող արդարադատությունից»

Աստված ազատի մեզ ձեր «վնգստացող արդարադատությունից»

«Որեւէ տրամադրվածություն դատական իշխանության դեմ չկա»,-ինչպես միշտ` «ազնիվ քյարփինջի» (հրակայուն աղյուսի) դեմքի արտահայտությամբ հայտարարել է Արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով դատական «բարեփոխումների» իր տեսլականը։

«Թավշյա արդարադատության» սույն ռահվիրայի «հիմնական հաղորդագրությունը» դատական համակարգին հետեւյալն է. նրանք, ովքեր կգուշակեն մեր սրտի ուզածը եւ կկայացնեն մեր սրտից բխող «արդար» որոշումներ, կունենան ամեն ինչ, իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն «մեզի հակառակ» գնալ` «ապօրինի գույք» ունենալու կամ ձեռք բերելու պատրվակով դուրս կմղվեն համակարգից։

«Փարիսեցիերեն» դա հնչում է այսպես. «Այն դատավորները, ովքեր բարեխիղճ կատարում են իրենց պարտականությունները, իրականացնում են արդարադատություն, ունենալու են սոցիալական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, աշխատակազմ` ավելի ընդլայնված, քան ունեն հիմա, եւ արդյունավետորեն իրականացնելու են իրենց լիազորությունները։

Այն բոլոր դատավորները, որոնք, բնականաբար, չեն նպաստելու արդարադատության իրականացմանը, ներկայացված է գործիքակազմ. գործիքակազմը կարգապահական վարույթների գործիքակազմի ընդլայնումն է։ Եվ գիտեք, որ գույքային հիմքով կարգապահական վարույթ հարուցելու լիազորության ավելացումն է նախատեսված, նախատեսված է նաեւ հստակեցումներ այսօրվա հիմքերի` կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի մասով»։

Ի՞նչ ասել է`արդարադատություն, ըստ «թավշյահեղափոխական վերնախավի», լավագույնս ցուցադրել են փաստաբանների գնահատման սանդղակում ամենացածր միավորներ ունեցող Վաչե-Հրաչը, դատախազության մոտ դակիչ աշխատող Արմեն Դանիելյանն ու սրա «կին նմանակը». նույն ինքը` ՍԴ հայտնի որոշումը ձեռքի թեթեւ շարժումով «բեկանած» Աննա Դանիբեկյանը։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը