Կարծիք

28.09.2019 08:56


Քննադատեք վնգստալու հրահանգ իջեցնողի՛ն, ոչ թե էդ վնգստոցից տուժած քաղաքացուն (տեսանյութ)

Քննադատեք վնգստալու հրահանգ իջեցնողի՛ն, ոչ թե էդ վնգստոցից տուժած քաղաքացուն (տեսանյութ)

Հաշվի առնելով որոշ իրավապաշտպան-երեսփոխան-պայքարիստ աշխուժակների գրառումների որակը՝ մնում է փաստել մեկ բան՝ պարոնայք փսեվդոհեղափոխականնե՛ր, էն դինջացնող թանով Բռնաբարի շռայլ ծախսերին «բարով վայելես» խմեք, հիշեք իր՝ ինքնախոստովանական ցուցմունքից չտարբերվող ֆեյսբուքյան էջն ու հանգիստ վեր ընկեք տեղներդ՝ վնգստացող ամեն ոք պետք է առերեսվի իր վնգստոցի արդյունքում խաբված հասարակության հետ ու ոչ թե պատասխան պահնջող հայացքով, այլ իր ողջ եղած-չեղածով պատասխան պետք է տա իր կողմից խաբված ու մոլորեցված հանրությանը։

Դեռ շատ եք վնգստալու...

***

ԲԴԽ-ն օպերատիվորեն արձագանքել է Աննա Դանիբեկյանին, ավելին՝ դատապարտել է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում...

Այս կապակցությամբ երկու խնդիր եմ ցանկանում առաջ քաշել՝

1. Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանի, Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատական ակտերից հետո վերջիններիս նկատմամբ իրականացված իրավաքաղաքական ճնշումների կապակցությամբ արդյոք ԲԴԽ-ն ասելիք-արձագանքելիք չունե՞ր, այն էլ, ինչպես տիկին Դանիբեկյանի պարագայում, կայծակնային արագությամբ։

2. Ի՞նչ ճնշումների կամ ոտնձգությունների մասին է խոսքը, եթե ՀՀ քաղաքացին, հիմք ընդունելով վարչապետի՝ վնգստացող դատավորների մասին ձևակերպումներն ու ելնելով իշխանական օղակների՝ այդ նույն դատարանի կողմից կայացվելիք դատական ակտի կայացման նախորդ օրերին արձանագրված ճնշումներից՝ միայն ցանկանում է պարզել՝ դատավորը վնգստո՞ւմ է, թե՞ ոչ՝ այն էլ բարեկիրթ վարքագծով ու միմիայն օրինականության սահմաններում։

Քաղաքացիների կողմից դատավորի՝ վարչապետի բարձրացրած վնգստալ-չվնգստալու խնդրի բարձրաձայնման կապակցությամբ ավելորդ եմ համարում խոսել զանցակազմի, առավելևս հանցակազմի բացակայության մասին։

Ինչ վերաբերում է տեղի ունեցածի դրական կամ բացասական արձագանքներին, նշեմ, որ որևէ քաղաքացու այս իմաստով հարց ուղելն անիմաստ է՝ բոլոր հարցերը դատարաններին զանգող ու հրապարակավ դրա քաղաքական պատասխանատվությունը ստանձնող, դատարանները շրջափակող, դատավորներին ֆեյսբուքյան տիրույթում, ԱԺ ամբիոնից, ընդհուպ վարչապետի հարցազրույցներով ստորացվող ու բռնաբարվող իշխանությանը։

Վերջապես եթե որևէ մեկը Քոչարյանի աջակիցների՝ Դանիբեկյանի նկատմամբ վարքագիծը քննադատում է, ապա հորդորս՝ ձեր քննադատության միակ հասցեատերը իշխանությունն է՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ քննադատեք վնգստալու հրահանգ իջեցնողին, ոչ թե էդ վնգստոցից տուժած քաղաքացուն՝ հարգում են դատարանին անկախ և ոչ վնգստացող։

Ավելին՝ ԲԴԽ-ի նախագահ Ռ. Վարդազարյանը չէր դատապարտել վարչապետ Փաշինյանի՝ վնգստացող դատավորների մասին ձևակերպումը։

Նման պայմաններում ամբողջապես անհասկանալի է՝ եթե ԲԴԽ-ն անաչառ, իր իրավունքների ու լիազորությունների սահմաններում գործող մարմին է, ապա ինչո՞ւ է գործում երկակի ստանդարտներով՝ «վնգստացող դատավորներ» ձևակերպումը վարչապետին արտոնվա՞ծ է, մնացյալին՝ ո՞չ, Քոչարյանի նկատմամբ իշխանությանը ոչ հաճո որոշում կայացրած դատարանի նկատմամբ իշխանաֆեյքային բիրտ ճնշումը թույլատրելի՞ է, պրոիշխանական որոշման դեպքում՝ ո՞չ։

Հերթական անգամ փաստվեց՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սանձազերծված արդարադատություն կոչված իրավախայտառակությունը դուրս է իրավական պրոցեսի տրամաբանությունից ու ամբողջապես քաղաքական հետապնդում է, Քոչարյանը՝ քաղբանտարկյալ։

Հ.Գ. Ամեն դատավոր արդարադատություն իրականացնելիս պետք է գործի անկախ՝ ենթարկվելով բացառապես օրենքին. դատավորը չի՛ վնգստում։

***

Հիմար իրավիճակ է՝ Նիկոլը վնգստացող է անվանում, օկ է, Մութաֆյան Նարեկը Նիկոլի հայտարարությունը հարցադրման տեսքով վերաձևակերպում է՝ քրեական գործ է...

Նարեկի ձերբակալումն առհասարակ իրավական ռազվռատի ժանրից է...

Ինչևէ, ուզում եք դատապարտեք, ուզում եք՝ ոչ, բայց վնգստացողը պետք է վնգստա, նիկոլյանների հետ էլ նիկոլյան լեզվով, այլ ձև չկա. էս իրավիճակի պատճառն էլ հենց էդ է, որ վնգստացողներին անընդհատ խելք ենք բացատրում՝ մոռանալով՝ վնգստացողն ո՜ւր, հասկանալն ո՜ւր...

Նա, ով դատարան շրջափակած, դատավորներին վնգստացող պիտակավորած Նիկոլին չի դատապարտում, բարոյական իրավունք չունի Նարեկ Մութաֆյանին դատապարտելու։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը