Լրահոս

28.09.2019 13:42


Մաշտոցի պողոտայում ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած

Մաշտոցի պողոտայում  ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած

Սեպտեմբերի 28-ին, ժամը 04:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 35 շենքի մոտակայքում «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին:

Վարորդը՝ Գուրգեն Ս.-ն, հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ հրաժարվել է բուժզննությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը