Լրահոս

30.04.2010 11:00


Բաքվի կանխատեսելի արձագանքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ապրիլի 29-ին ԼՂՀ-ում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ որոշակի փուլում Արցախը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Բնականաբար, Պոպովի այս հայտարարությանը հետևել է Բաքվի կանխատեսելի արձագանքը։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլխան Պոլուխովը հայտնել է, որ «իրենք ուսումնասիրում են Պոպովի արած հայտարարությունը»։

«Պաշտոնական Բաքուն կճշտի Բակո Սահակյանի և Իգոր Պոպովի հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակն ու վերջինիս արած հայտարարություննը։ Եթե Պոպովը հանդես է եկել այնպիսի առաջարկներով, որոնց մասին գրում են հայկական ԶԼՄ-ները, ապա մենք կպարզենք, արդյո՞ք նման հարցերի քննարկումը մտնում է նրա լիազորությունների շրջանակների մեջ։ Հատկապես դա վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանի կառուցմանը»,-ասել է Պոլուխովը։

Այս խորագրի վերջին նյութերը