Լրահոս

01.10.2019 12:11


Երևանում Mercedes-ը բախվել է կայանված ավտոմեքենայի, առաջ ընթացել, ջարդուփշուր արել մի քանի կարասներ և գլխիվայր շրջվել. կա վիրավոր (տեսանյութ)

Երևանում Mercedes-ը բախվել է կայանված ավտոմեքենայի, առաջ ընթացել, ջարդուփշուր արել մի քանի կարասներ և գլխիվայր շրջվել. կա վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 19։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհահատվածում, Mercedes մակնիշի 35 QO 847 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Daihatsu մակնիշի 35 MF 481 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված մի քանի կարասների և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։

Ինչպս դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը