Կարծիք

01.10.2019 19:04


Հնարավո՞ր է մի իրավիճակ, երբ պատվիրատուն սկսի պատժել իր պատվերները կատարողներին

Հնարավո՞ր է մի իրավիճակ, երբ պատվիրատուն սկսի պատժել իր պատվերները կատարողներին

Ես զարմանում եմ, որ դեռ մարդիկ են մնացել, ովքեր զարմացած ու վրդովված են այն փաստից, որ դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա հարձակման դեպքի առթիվ, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին ՍԴ-ի շրջափակման ժամանակ:

Իսկ դուք ա՞յլ բան էիք սպասում: Ըստ ձեզ՝ հնարավո՞ր է մի իրավիճակ, երբ պատվիրատուն սկսի պատժել իր պատվերները կատարողներին (թեև վստահ եմ, որ շատերը անգամ չէին էլ գիտակցում, որ ընդամենը պատվեր էին կատարում, և ազնիվ մղումներից ելնելով էին գործում):

Իհարկե, հնարավոր չէ, քանի որ եթե պատվիրատուն պատասխանատու չլինի իր պատվերը կատարողների համար, հաջորդ անգամ բեմադրությանը մասնակցել ցանկացողներին դժվար կլինի գտնել: Մարդիկ հո իրենք իրենց թշնամին չե՞ն: Պետք է վստահ լինեն, որ ապօրինությունների վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնի, այլապես չեն գա: Ինքնապահպանման բնազդն ուժեղ բան է:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը