Լրահոս

01.10.2019 19:10


Րաֆֆու փողոցում մեքենան հարվածել է ծառին. կա տուժած

Րաֆֆու փողոցում մեքենան հարվածել է ծառին. կա տուժած

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Ուղևորը՝ Հովսեփ Մ.-ն (ծնված 2000 թ.), դուրս է նետվել ավտոմեքենայից և հայտնվել կանաչապատ հատվածում:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը