Կարծիք

02.10.2019 20:06


Աչքերում արյուն է լցվել, և դիմացը կարմիր լաթ ցույց տված ցլիկի պես սլացել է օդանավակայան

Աչքերում արյուն է լցվել, և դիմացը կարմիր լաթ ցույց տված ցլիկի պես սլացել է օդանավակայան

Իշխանական մամուլը կամ որ ավելի ճիշտ է ասել՝ ընտանեկան թերթը իր վերսիան է հրապարակում երեկվա ուշագրավ իրադարձության վերաբերյալ․ ես էլ իմ տարբերակը ներկայացնեմ՝ վրան հավելելով «իմ տեղեկություններով» բառերը։

Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպում, որը տևել է կես ժամից շատ ավելի քիչ։ Հանդիպմանը, դատելով տևողությունից, տարածած հաղորդագրության բովանդակությունից ու նրանից, որ Նիկոլ Փաշինյանը լայվ չմտավ, չի գրանցվել նորմալ արդյունք։ Պարզապես շփվել են։ Փաշինյանին հատկացվել է քիչ ժամանակահատված՝ ՌԴ նախագահի հետ զրուցելու համար, և ըստ ամենայնի՝ ընդամենը հարցազրույց է վերցրել նրանից՝ որպես գլխավոր խմբագիր։

Հետո Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են Բելլա Քոչարյան-Վլադիմիր Պուտին հանդիպման մասին։ Աչքերում արյուն է լցվել, և դիմացը կարմիր լաթ ցույց տված ցլիկի պես սլացել օդանավակայան։ Բայց հանկարծ չմտածեք, թե խփելու համար։ Փաթաթվելու հուզիչ պահին գուցե աչքերում անգամ արցունքներ կային, թե՝ այդպես մի գնա, խնդրում եմ․․․

Ինչո՞ւ պետք է հրաժեշտ տալուց ու բարի ճանապարհ մաղթելուց հետո Նիկոլ Փաշինյանը գնար օդանավակայան՝ կրկնակի հրաժեշտ տալու։ Նա կարող էր Պուտինի հետ գնալ օդանավակայան՝ նույն զրահապատ ավտոմեքենայով և էնտեղ հրաժեշտ տար, կարող էր գնալ դեսպանատուն և էնտեղ հրաժեշտ տար։ Բայց հրաժեշտ տալուց հետո շտապել է օդանավակայան, ինչը, ինչպես ինքը՝ Փաշինյանն է սիրում ասել, աննախադեպ բան է։

Եվ ուրեմն, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց վերջնականապես հեղինակազրկել վարչապետի իր կարգավիճակը։ Ուշադրություն դարձրեք Փաշինյանի գրառմանը՝ «Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը, կարծում եմ, նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին»:

Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, փորձել է խոստումներ տալ՝ երկրորդ նախագահի տիկնոջ հանդիպման արդյունքը չեզոքացնելու համար, ինչ-որ պահեստային խոստումներ է տվել, ինչ-որ քայլեր է նախատեսում անել, որը, վստահաբար, Հայաստանի շահերից չեն։

Ու այս ամենը ընդամենը իր իշխանությունը մի փոքր, բայց թանկարժեք ժամանակահատվածով ևս պահպանելու համար։ Տան ռեմոնտը դեռ նոր է, վայելել է պետք։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը