Կարծիք

03.10.2019 13:39


Նիկոլի պես «դուխով տղուն» թողած` Քոչարյանի հետ է ընկերություն անում

Նիկոլի պես «դուխով տղուն» թողած` Քոչարյանի հետ է ընկերություն անում

Եթե հավատալու լինենք տեր եւ տիկին Փաշինյանների ընտանեկան թերթին, Հայաստանի դե ֆակտո ղեկավարը այս էլ երկրորդ անգամ Պուտինի երեսին «շրխկացրել» է, թե շատ է ցավում, որ«վատ շրջապատ» է ընկել. լավը վատից, թացը չորից չի տարբերում`իր նման գյոզալական «դուխով տղուն» թողած` Ռոբերտ Քոչարյանի հետ է ընկերություն անում։

Օդանավակայանում տեղի ունեցած «մանրամասն», հնարավոր է` «փայլուն» եւ նույնիսկ «պսպղուն» զրույցի ժամանակ երեւի մի լավ բամբասել է իր «ոխերիմ թշնամուց», մեկ առ մեկ ներկայացրել իր սրտի ՀՔԾ-ի սարքած «փաստերը եւ իրեղեն ապացույցները», որ Ռուսաստանի նախագահը վերջապես հասկանա` միջազգային մասշտաբի ի՜նչ վտանգավոր հանցագործի հետ գործ ունի, ի դեմս նախագահ Քոչարյանի։

Եվ վերջապես տեղը բերի` ի՜նչ ճակատագրական սխալ է գործել` հանդիպելով տիկին Քոչարյանին եւ եւս մեկ անգամ իր զորակցությունը հայտնելով Քոչարյանների ընտանիքին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը