Կարծիք

03.10.2019 16:06


Ինչպես նախկինների իշխանությունը հավերժ չէր, այնպես էլ չկարծեք, թե դուք եք հավերժ

Ինչպես նախկինների իշխանությունը հավերժ չէր, այնպես էլ չկարծեք, թե դուք եք հավերժ

ԲԱ ՈՐ...

Հետևելով իշխանական և մերձիշխանական տարբեր տրամաչափի քաղաքական, հասարակական գործիչների արձագանքներին, Անդրանիկ Քոչարյանի «տղամարդկային» խոսքի վերաբերյալ, ապա նրանք բոլորը կա՛մ անվերապահորեն են պաշտպանում իրենց թիմակցին (ի դեպ, դա ավելի ազնիվ է»), կա՛մ քողարկված (բա որ ձեր ժամանակ, բա Շմայսը, բա...):

Տիկնայք և պարոնա՛յք, եթե նախորդներից ոմանք իրենց այդպիսի արտահայտություններ են թույլ տվել և թիմակիցների կողմից չեն քննադատվել, ուստի՞...Այդ դեպքում դուք ինչո՞վ եք նրանցից տարբերվում։

Եվ վերջապես, ինչպես նախկինների իշխանությունը հավերժ չէր, այնպես էլ չկարծեք, թե դուք եք հավերժ։ Ձեր պահվածքով դուք հող եք նախապատրաստում հաջորդ իշխանություններ համար՝ ձեզ նույնպես հայհոյելու, նվաստացնելու...

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը