Լրահոս

04.10.2019 15:20


Հրդեհվել է ավտոմեքենա

Հրդեհվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 4-ին, ժամը 04։21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ Երևանյան փողոցի թիվ 5 շենքի բակում, այրվում է ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:31-ին, մարվել՝ 04:34-ին:

Այրվել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Արտյոմ Հ.) հետևի անվադողը՝ ամբողջությամբ և բեռնախցիկը՝ մասնակի:

Այս խորագրի վերջին նյութերը