Լրահոս

04.10.2019 13:25


Ավիավթար՝ Ուկրաինայում․կան զոհեր (տեսանյութ)

Ավիավթար՝ Ուկրաինայում․կան զոհեր (տեսանյութ)

Արտակարգ վայրէջք կատարելիս Ուկրաինայի Լվով քաղաքի օդանավակայանում վթարվել է Ան-12 ինքնաթիռը։ Բեռնատար չվերթը իսպանական Վիգոյից մեկնել էր Ստամբուլ և պետք է վերալիցքավորվեր Լվովում: Պատահարի հետևանքով կան զոհեր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիյը, գրում էРИА Новости-ն։

Ինքնաթիռում եղել է անձնակազմի 7 անդամ և 1 բեռի ուղեկցորդ:

Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի մասին: Ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ պատճառը կարող էր վառելիքի պակասը լինել:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը