Լրահոս

04.10.2019 14:55


Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը 07-ով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը 07-ով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արտակ Օ-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 TՏ 013 համարանիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի պողոտայի՝ Միկրոշրջան թաղաամսի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 34-ամյա Ավետիք Հ-ն և 20-ամյա Մամիկոն Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը