Կարծիք

06.10.2019 11:47


Ո՞ւմ դաշտում է գնդակը

Ո՞ւմ դաշտում է գնդակը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում «երկարատև, լուրջ քննարկում-բանավեճերից» հետո խմբակցությունը դրսևորեց «կառուցողական» մոտեցում և իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ կողմ քվեարկեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին («Ընդդիմադիր հո չի նշանակում ամեն ինչին դեմ լինել։ Լավին՝ լավ, վատին՝ վատ․․․» ծանոթ խոսքեր են, չէ։՞)։ Այսպիսով համերաշխորեն կողմ քվեարկելով ՍԴ-ն վերջնականապես ոչնչացնելու նախագծին՝ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը փորձում է արդարանալ․

-Գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է։

Հարգելի պարոն Մարուքյա՛ն, հավատո՞ւմ եք ձեր խոսքերին։ Ավելի անկեղծ չէ՞ր լինի, եթե ասեիք․

-Գնդակը ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, դատախազության, դատարանների դաշտում է։ Տեսնենք, թե այդ կառույցները ինչպես պետք է ՍԴ առնվազն 6 անդամներին ստիպեն (ձևերը բազմազան են՝ հարազատ, քավոր-սանիկ և այլն) կողմ քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը