Կարծիք

06.10.2019 17:00


Երկրում ակնհայտ առկա է իշխանության խնդիր

Երկրում ակնհայտ առկա է իշխանության խնդիր

Երկրում ակնհայտ առկա է իշխանության խնդիր:

Պաշտոններ ստանձնածները պատկերացում անգամ չունեն, թե ինչ է կառավարումը, այն էլ՝ երկրի:

Ամեն աշխատանքային օր` նոր նախարարները, նոր կոստյումները հագած, ծառայողական մեքենաներով, գալիս են աշխատանքի և նրանց 82%-ը (ճիշտ այնքան, որքանով ընտրվել էր Հայկոն) չգիտի, թե ինչ պիտի անի:

Համապատասխանաբար` չգիտեն փոխնախարարները, օգնականները, խորհրդականները:
Չգիտեն նաև վարչության պետերը, տարբեր (ոչ ֆեյք քշող) պոակները, և այլ, և այլ, և այլ:
Դեռևս գործում է իներցիաի ուժը և դեռ «հին» համակարգի հենասյուն հանդիսացող շարքային «հին» աշխատակիցները իներցիայով աշխատում են․ չունենալով բովանդակային խնդիրներ, զուտ սովորության ու մասնագիտական մոտեցումների համաձայն` աշխատում են:

«Նորերը»` ոմանք դեռ «քայլ» են անում, ոմանք՝ փորձում շատ «զբաղված» երևալ, ոմանք դեռ չեն ընկալել պատասխանատվիթյան բեռը ու ֆեյսբուքներում են անցկացնում աշխատանքային ժամերը՝ հաճոյանալով «Ագորային» ու «ագորապետին»` գրառումներ ու քոմենթներ կատարելով, ոմանք էլ ուղղակի «կայֆավատ» են լինում՝ ըմբոշխնելով «ուրախ, ապրուստը՝ ձրի» կամ գոնե «հիպոթեքով» կյանքը: Համատարած անբանություն, անտերություն ու անբովանդակություն:

Հստակ ձևավորված կամ ոչ հստակ, ուղղակի ձևավորված օրակարգի բացակայություն:

Ինչը իր հերթին ունի խորքային հիմնապատճառ` իշխանական ուժի գաղափարախոսության բացակայություն:

Այսինքն պետականաշինության շղթայի` «գաղափարախոսություն-նպատակներ-խնդիրներ-օրակարգ-իրագործում-արդյունք-ամրադնդում» բացակայություն:

Այս ամենը հանգեցնում է հախուռն, հեղհեղուկ, անբովանդակ, «ֆեյսբուքյան ակտիվիստների» գրառումներով առաջնորդվող , կեղծ օրակարգի ձևավորմանը:

Ինչն էլ իր հերթին հանգեցնում է իշխանության խնդրին, ճգնաժամին:

Իշխանությունը, տղաներ և աղջիկներ, դա աթոռը չէ, առավել ևս՝ «վարկով» վերցրած աթոռը: Այդ վարկը դեռ պիտի վճարեք մեզ:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը