Կարծիք

06.10.2019 20:53


Հանուն Փաշինյանի խուլիգանությունը խուլիգանություն չէ

Հանուն Փաշինյանի խուլիգանությունը խուլիգանություն չէ

Հիշո՞ւմ եք, որ երեկ ասում էի՝ ոչ ոք չի պատժվելու երեկվա արած խուլիգանության ու հարձակման համար, դե հիմա նայեք, թե ինչ հոդվածով են քրեական գործ հարուցել: 164-ի 1-ին մասով քրեական գործ են հարուցել, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Այնինչ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է` սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Հիմա երեկ Հայելիի վրա հարձակված խառնամբոխի անդամները Անժելա Թովմասյանի և իր ընտանիքի ամենամերձավոր անդամի հասցեին ակնհայտ սպատնալից հայտարարություններ էին անում, ավելին` նրանց հարձակման հիմնական մոտիվացիան հենց Թովմասյան ընտանիքն էր: Այ էս է արդարադատությունն ըստ Փաշինյանի, իսկ պատերի տակ վնգստացող դատավորին հարցեր ուղղած երկու երիտասարդներն այսօր կալանավորված են:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը