Լրահոս

07.10.2019 11:50


Սևանի թերակղզու խաչմերուկում բախվել են Nissan Teana-ն և Mercedes E320-ը. կան վիրավորներ

Սևանի թերակղզու խաչմերուկում բախվել են Nissan Teana-ն և Mercedes E320-ը. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սևանի կղզու» խաչմերուկում, բախվել են Mercedes E320 մակնիշի 31 ZZ 033 համարանիշի և Nissan Teana մակնիշի 81 AR 800 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ ասում էին, որ օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը