Լրահոս

07.10.2019 12:00


Երևանում մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը և կողաշրջվել

Երևանում մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը և կողաշրջվել

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մոտոցիկլի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում Suzuki մակնիշի ZZ 037 համարանիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արագաչափ սարքի սյանը և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտոցիկլն ամբողջովին կիսվել է, իսկ մոտոցիկլի մասերն էլ շպրտվել են տարբեր մասեր։

Բարեբախտաբար, մոտոցիկլավարը եղել է սաղավարտով։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը