Կարծիք

07.10.2019 12:01


Փաշինյանը հիմա էլ զանգելու է Պուտինին հարցնի՝ արդյոք նա ստացե՞լ է իր շնորհավորանքը

Փաշինյանը հիմա էլ զանգելու է Պուտինին հարցնի՝ արդյոք նա ստացե՞լ է իր շնորհավորանքը

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է շնորհավորել Պուտինին: Ուղղակի հաշվի առնելով ԵԱՏՄ վերջին գագաթաժողովում տեղի ունեցած իրադարձությունները՝ մտավախություններ ունեմ, որ Փաշինյանը հիմա էլ զանգելու է Պուտինին հարցնի՝ արդյոք նա ստացե՞լ է իր շնորհավորանքը:

Ավելին, կարող է երեկոյան հավաքվի, թռնի Մոսկվա՝ մի շիշ հայկական կոնյակով, մենակ խմի այդ կոնյակը Կրեմլի մոտ ու մի հատ էլ հարցնի Պուտինին՝ շնորհավորանքը տեղ հասե՞լ է, թե՞ ոչ: Ու այս ամենը կնկարահանեն դեպքի վայրում շատ պատահական հայտնված վրացական հեռուստաալիքի օպերատորները և լրագրողները:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը