Լրահոս

07.10.2019 18:04


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում բուսածածկույթ է այրվել (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում բուսածածկույթ է այրվել (տեսանյութ)

«911» ծառայություն հոկտեմբերի 7-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում այրվում են ծառեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:35-ին, մարվել` 13:06-ին: Այրվել են բուսածածկույթ (2000 քմ) և 5 ծառ` մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը