Կարծիք

08.10.2019 11:40


Նախկին կոռուպցիոն մեխանիզմներն ի կատար են ածվում հների և նորերի համատեղ ջանքերով

Նախկին կոռուպցիոն մեխանիզմներն ի կատար են ածվում հների և նորերի համատեղ ջանքերով

Թող ոչ ոք ձեզ չհամոզի, որ ինչ-որ մեկին հաղթել է։ Չկա հաղթանակ։

Հինն ու նորը, ձեռք ձեռքի տված, շարունակում են հարստահարել պետության արտադրանքը։ Օլիգարխներն ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ, ինչպես ծառայել են օֆշորների տերերին, այդպես էլ շարունակում են ծառայել։

Նախկին կոռուպցիոն մեխանիզմներն ի կատար են ածվում հների և նորերի համատեղ ջանքերով։ Ունևորների և չունևորների աշխատավարձերի տարբերությունը գնալով մեծանում է։ Գնաճը կանգ չի առնում։ Արդյունաբերության և գիտության մեջ ներդրումներ չկան։

Ժողովրդին զուտ կերակրում են սրան-նրան բռնելով, նստացնելով, բաց թողնելով... Որի վերջը շատ տխուր է լինելու, երբ ամբոխը կհասկանա, որ թալանողներին թալանելուց իրեն բաժին չի հասել ոչինչ։

Հաղթանակը նախ և առաջ տոնում են ներսում` ներաշխարհում՝ հաղթահարելով ինքդ քեզ, փոխում ես նաև աշխարհը դեպի լավը։

Արթուր Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը