Լրահոս

08.10.2019 12:11


Երևանում բախվել են Nissan March-ը, BMW-ն և Mazda-ն. վերջինը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Nissan-ի և BMW-ի վրա (տեսանյութ)

Երևանում բախվել են Nissan March-ը, BMW-ն և Mazda-ն. վերջինը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Nissan-ի և BMW-ի վրա (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan March մակնիշի 35 VC 718 համարանիշի, Mazda մակնիշի 34 NV 158 համարանիշի և BMW մակնիշի 36 FՍ 937 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mazda-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է BMW-ի և Nissan March-ի վրա։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը