Կարծիք

10.10.2019 13:20


Երևանում նստած շատ հեշտ է խոսել խաղաղության մասին

Երևանում նստած շատ հեշտ է խոսել խաղաղության մասին

Հետաքրքիր օրինաչափություն է։ Մարդիկ, որոնք ինձ համոզում են, որ մենք ադրբեջանցիների հետ բարիշելու ենք ու սաղ լավ է լինելու շուտով, երբևէ գնդակոծության տակ չեն եղել, ավելին առաջնագիծն էլ մոտիկից չեն տեսել, մեր զինվորի խոշտանգված դիակ չեն տեսել։

Այ եթե պարտադիր կարգով 3 ամսով ուղարկվեին պոստեր, աշխարհընկալումը արագ կփոխվեր։ Երևանում նստած շատ հեշտ է խոսել խաղաղության մասին։ Էկեք, դուք գնացեք իմ անվտանգությունը ապահովեք ընկերներիս տեղը, մենք նստենք, խաղաղություն քարոզենք ձեր տեղը, լա՞վ ջան։ Խի՞ պիտի ես էդ սաղ իմ աղջիկ հալով տեսնեմ, իսկ դուք ապրեք տաք ու փափուկ աշխարհում։

***

Ես ցուցակագրում եմ բոլոր թրաշամանուկներին, որոնք իրանց փայ լավ տղա են, պատերազմի հերոսներին գնահատական տվող։ Հենց ընենց չեմ ցուցակագրում, անձամբ պատերազմի ժամանակ հատ-հատ ստուգելու եմ, հավաքագրմանը ներկայացել են ու ուր են ուղարկվել։ Ու վայ իրանց, եթե մեկը թռավ։

***

Թուրքիան Սիրիայի հյուսիսում ջարդում է քրդերին, ձեռքի հետ էլ տեղի հայերին, որոնք էդտեղ են հայտնվել Ցեղասպանությունից հետո։ Թրամփը ասում է՝ դե քրդերը մեզ չեն օգնել, մենք խի՞ պիտի իրանց օգնենք։

Ու եթե ձեզ թվում է, որ ձեզ դա չի վերաբերում, հիշեցման կարգով՝ Թուրքիայի սահմանից Երևան 40 րոպեյվա ճամփա է, մի 30 րոպե էլ՝ առաջնագծից Ստեփանակերտ։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը