Լրահոս

11.10.2019 12:20


Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 36 FT 887 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 DV 695 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աջափնյակի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, դուրս են բերվել ավտոմեքենաներից և օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի »Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Փրկարարները տեղում հոսանքազրկել են ավտոմեքենաները , փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, իսկ բախման հետևանքով 07-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, Opel-ն էլ մասամբ փակել է ճանապարհը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը