Լրահոս

11.10.2019 15:20


Սյունիքի մարզում դիզվառելիքով բարձված բեռնատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք

Սյունիքի մարզում դիզվառելիքով բարձված բեռնատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:35-ի սահմաններում Գնել Ե.-ն իր վարած КамАЗ մակնիշի 35 DP 505 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 5-րդ կմ հատվածում, դեռևաս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան բեռնված է եղել դիզվառելիքով և առկա է եղել վառելիքի արտահոսք:

Փրկարարները տեղում հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը