Լրահոս

04.05.2010 17:45


Դավութօղլու. «Հայ-թուրքական գործընթացը դժվար կլինի հետ պտտեցնել»

Դավութօղլու. «Հայ-թուրքական գործընթացը դժվար կլինի հետ պտտեցնել»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն համոզված է, որ առաջիկա ամիսների, նույնիսկ շաբաթների ընթացքում հայ-թուրքական գործընթացում ձեռք կբերվի համաձայնություն։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեծ Բրիտանիա կատարած այցելության շրջանակներում թուրք մտավորականության հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, թե «հայ-թուրքական գործընթացը չի ձախողվել. թուրքական կողմը նման բան թույլ չի տա»։ Դավութօղլուի գնահատմամբ՝ հայ-թուրքական գործընթացը դժվար կլինի հետ պտտեցնել։ Նրա խոսքերով՝ այժմ գործընթացը լռության փուլում է, սակայն առաջիկայում արձանագրվելու է առաջընթաց։ Այնուհետև Դավութօղլուն նորից կրկնել է հին երգը, թե հայ-թուրքական գործընթացն առանց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման չի կարող լուծում ստանալ։

«Եթե Ղարաբաղում սկսվի զինված առճակատում, սահմանները, որոնք պետք է բացվեն, կրկին կփակվեն։ Իսկ եթե Հայաստանը դուրս գա որոշ տարածքներից, դա կարող է թուրք հասարակության մեջ կոտրել բարդույթը՝ նպաստելով սահմանների բացմանը։ Դրանից կշահեն Երևանը, Բաքուն և Անկարան»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը