Կարծիք

14.10.2019 22:38


Ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ մերժելու ԱԺ դիմումը

Ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ մերժելու ԱԺ դիմումը

Այսօր Սահմանադրական դատարանը մերժեց վարույթի ընդունել Ազգային ժողովի ի սկզբանե իրավականորեն կասկածելի և թույլ հիմնավորված դիմումը՝ անվստահություն հայտնելու Հրայր Թովմասյանին։ Անկախ նրա քաղաքական հայացքներից կամ բարեկամական կապերից, Օրենսդիր և Գործադիր իշխանության բարձրագույն մարմինների կողմից անթաքույց ճնշումը Դատական իշխանության բարձրագույն մարմնի վրա երկիրը բռնապետական ճանապարհով տանելու ակնհայտ քայլ էր, և ես ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ մերժելու այն։

Դրանով հանդերձ, նախկինում նշել եմ, և նորից առիթից օգտվելով կրկնում եմ՝ կա Սահմանադրության 213 հոդված, որով կարգավորվում է ՍԴ մինչև նոր Սահմանադրությունն ընդունելն ընտրված դատավորների անցումային շրջանում պաշտոնավարելու կարգը։ Այդ հոդվածը կարելի է փոփոխել ԱԺ ձայների 2/3-ով, այդ անդամների պաշտոնավարման ժամկետները համապատասխանության բերելով նոր ընտրվածների հետ (12 տարի դատավորների, և 6 տարի դատարանի նախագահի համար), և դրանով վերջ տալ ՍԴ շուրջը ստեղծված աժիոտաժին։ Այն չի նպաստում մեր երկրի հեղինակության ամրապնդմանը, և կոնկրետ անձին թիրախավորելով, իրականում անկայունություն է ստեղծում ամբողջ դատական համակարգի համար, մեզ պետք է հնարավորինս արագ վերջ դնել իշխանության տարբեր թևերի միջև այս անհեթեթ դիմակայությանը։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը