Կարծիք

21.10.2019 13:55


Քաղաքապետը խաբել է ձեզ ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու

Քաղաքապետը խաբել է ձեզ ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու

Սիրելի երևանցինե՛ր, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի ինֆորմացիայով և քաղաքապետին հարց ուղղել ՝ արդյոք ճի՞շտ է այն։

Եւ այսպես, ինֆորմացիա կա, որ քաղաքապետարանը դիմել է ՎԶԵԲ-ին (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որպեսզի վերջինս ֆինանսավորի մետրոյի նոր կայարանների կառուցումը։

Հաշվարկները հետևյալն են. եթե մետրոն Թումոյի մոտ են հասցնում, նախագծի արժեքը կազմում է մոտ 90 մլն դոլար, քանի որ այդ հատվածի մեծ մասը դեռ կառուցվել է տասնյակ տարիներ առաջ։ Եվ այդ նախագծից օգտվելու է ընդամենը օրական 3000 մարդ, որը ոչ օպտիմալ է նման ներդրման պարագայում ։

Իսկ եթե մետրոն հասցնում են մինչև Հանրապետական հիվանդանոցի մոտ, ապա ուղևորահոսքը կհասնի 10-15 հազարի, սակայն այդ դեպքում կպահանջվի մոտ 300 մլն դոլար։ Այլ հարց է, որ այդ ներդրման արդյունքում կստեղծվի ընդամենը մոտ 50 աշխատատեղ, որը նույնպես անարդյունավետ ծախս է դառնալու։

Այստեղ ավելի կարևոր է, որ Երևանին ՎԶԵԲ-ը գումարը չի տվել։ Տեսականորեն այդ ծրագրի համար ՎԶԵԲ-ը կարող է վարկ տալ Հայաստանի կառավարությանը, բայց այդ դեպքում էլ կփոխվի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, մինչդեռ պետությունն ավելի կարևոր տեղ կարող է ներդրում անել և ավելի մեծ օգուտ ստանալ։

Հ.Գ. Սիրելի երևանցիներ, այսքան մանրամասն ու մասնագիտական մեջբերումներով գրելուս իմաստն այն է, որ եթե քաղաքապետարանը հաստատի այս ինֆորմացիան , ապա դուք պետք է տեղյակ լինեք։ Եվ ես վստահ կարող եմ պնդել, որ այս քաղաքապետը խաբել է ձեզ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու։

Ահա թե #մետրոնինչեղավ

Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը