Լրահոս

22.10.2019 19:52


Գրպանահատը բռնվեց դեպքից երկու օր անց․ հափշտակված փողը հայտնաբերվել է (տեսանյութ)

Գրպանահատը բռնվեց դեպքից երկու օր անց․ հափշտակված փողը հայտնաբերվել է (տեսանյութ)

Հոկտեմբերի 19-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:

Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները և համագործակցությունը դրական արդյունք տվեց:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի Մամիկոնյանց փողոցի 29-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը