Լրահոս

23.10.2019 14:05


Լոռու մարզում բախվել են 66–ամյա վարորդի ГАЗ 2410-ն ու 26–ամյա վարորդի Opel Zafira-ն. կան վիրավորներ (տեսանյութ)

Լոռու մարզում բախվել են 66–ամյա վարորդի ГАЗ 2410-ն ու 26–ամյա վարորդի Opel Zafira-ն. կան վիրավորներ (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի բնակիչ, 66-ամյա Կառլեն Մ.-ն իր վարած ГАЗ 2410 մակնիշի 34 ՍF 769 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևանի բնակիչ, 26-ամյա Գարիկ Թ.-ի վարած Opel Zafira մակնիշի 34 ON 044 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 44-ամյա Գևորգ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը