Կարծիք

24.10.2019 09:32


Հակառուսական հաշվետվություն ԱՄՆ կոնգրեսում (տեսանյութ)

Հակառուսական հաշվետվություն ԱՄՆ կոնգրեսում (տեսանյութ)

Այն, որ Հայաստանի հեղափոխությունը ԱՄՆ-ի շահերին է ծառայում, բաց տեքստով խոսվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումների վերաբերյալ Ամերիկայի ձայնի ռեպորտաժում։

Այսպես.
ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տնօրեն Միրիամ Լանդսկոյը Հայաստանի ձեռքբերումների մեջ նշում է այն, որ կալանվորվել և դատվում է Պուտինի ընկերը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհդական Արսեն Խառատյանը ասում է, որ այս հեղափոխությունը չէր կարող լինել առանց ամերիկյան հսկակյական աջակցության։

Ապա Դանիել Իոաննիսյանն էլ ասում է, որ հեղափոխական իշխանության դեմ պայքարում են Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերը, ու կոչ է անում «սառեցնել ԱՄՆ֊ում և ամենուրեք այն անձանց սեփականությունը, որոնք դատապարտվել են Հայաստանում իրավախատումների համար»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱՄՆ կոնգրեսականներին ասում է․ «Մեր սերդնի համար սա վերջին հնարավորությունն է, ամուր ժողավրդավարություն կառուցելու կարևորագույն առաջադրանքը»։

Քանի որ այս խոսքերը հնչում են այն նույն ժամանակ, երբ բժշկին վիրահատական սեղանից կտրում-տանում են ԱԱԾ՝ հարցաքննության, երբ զնդան են նետում անմեղ մարդուն միայն այն բանի համար, որ առնչություն ունի վարչապետի ցանկությունները մերժող դատավորի հետ, երբ և ընդհանրապես վերացնում են ժողովրդավարության խորհդանիշը՝ դատարանի երերուն անկախությունը, ուրեմն, խոսքը այլ «վերջին հնարավորության» մասին է։

Ինչպես Սահակաշվիլիի բռնապետությունն ու ուկրաինական մայդանն էր, Հայաստանում էլ «ամուր ժողովրդավարություն կառուցելու» կոնսպիրացիայի տակ թաքնված է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ավերելու ամերիկյան «առաջադրանքը» և «վերջին հնարավորությունը»։ Իշխանափոխության դեպքում, այս «վերջին հնարավորությունը» բաց կթողնվի։ Իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այս «առաջադրանքը» իրականանա, նայեք Վրաստանին, ապա Ուկրաինային, և աղետի չափերը մի քանի անգամ բազմապատկեք։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը