Լրահոս

24.10.2019 15:40


Կրակոց Երևանում. թիրախը մի կնոջ ավտոմեքենան է եղել

Կրակոց Երևանում. թիրախը մի կնոջ ավտոմեքենան է եղել

Երիտասարդը, որը կրակել է Երևանի վարչական շրջաններից մեկում կայանած մեքենայի ուղղությամբ, բերման է ենթարկվել։

Երևանի վարչական շրջաններից մեկում երեկ կրակոց է հնչել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` թիրախը եղել է շենքերից մեկի բակում կայանված մեքենան։ Ըստ թաղամասում շրջանառվող որոշ լուրերի՝ մի կին ահազանգել է ոստիկանություն ու տեղեկացրել, որ իր մեքենայի ապակիները կոտրված են։ Ոստիկանները ժամանել են շենքի բակ, ուսումնասիրել մեքենան, արձանագրել փաստը։

Լուրեր են պտտվում, որ ապակիների ուղղությամբ կրակել է մի երիտասարդ, որը, ամենայն հավանականությամբ՝ մեքենայի տիրոջ ծանոթներից է։ Իսկ թե երիտասարդն ինչ դրդապատճառներով է այդ քայլին դիմել, դեռ հայտնի չէ։

Մեր տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են այդ երիտասարդին ու բերման ենթարկել։ Դեպքի մանրամասները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը