Լրահոս

25.10.2019 10:17


Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում. հայտնաբերվել է կասկածելի իր (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում. հայտնաբերվել է կասկածելի իր (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում կասկածելի պայթուցիկ կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության մեծ թվով աշխատակիցներ։ Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Կասկածելի իրը հայտնաբերվել է, սակայն մասնագետները պետք է պարզեն՝ արդյոք դա պայթուցի՞կ է, թե՞ ինչ-որ զանգված։

Այս խորագրի վերջին նյութերը