Լրահոս

25.10.2019 12:05


Արմավիրի մարզում 26-ամյա տղան 13-ամյա աղջնակին BMW-ով առևանգելուց հետո վթարի է ենթարկվել

Արմավիրի մարզում 26-ամյա տղան 13-ամյա աղջնակին BMW-ով առևանգելուց հետո վթարի է ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի իր տան բակից 13 տարեկան աղջկան կարմիր գույնի ավտոմեքենայով փախցրել են։

Ոստիկանները կարճ ժամանակում պարզում են, որ նշված ավտոմեքենան BMW մակնիշի 36 AG 658 համարանիշի ավտոմեքենան է, որով առևանգել են նույն գյուղի Էջմիածին փողոցի թիվ 30 տան բնակիչ՝ 13-ամյա Ն. Խ-ին։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սարգսյանը, Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են, որ երեխային առևանգել է 26-ամյա Արթուր Դ-ն՝ իր ընկերոջ՝ 24-ամյա Ռաֆայել Հ-ի հետ։

Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նաև, որ BMW-ն վարել է Ռաֆայել Հ-ն, ով նույն օրը Առատան գյուղի վարչական տարածքում վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է։

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը