Կարծիք

25.10.2019 20:01


Հարգելի՛ս, մի զզվեք, ուղղակի հարմարվեք Ձեր կարգավիճակին, քանզի Դուք վաղուց արդեն միայն արվեստագետ չեք

Հարգելի՛ս, մի զզվեք, ուղղակի հարմարվեք Ձեր կարգավիճակին, քանզի Դուք վաղուց արդեն միայն արվեստագետ չեք

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Հավանաբար չեք դիտել «Նվագախմբի տղաները» ֆիլմը, որտեղ մի քանի անգամ հատուկ շեշտվում է` «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»: Որ դիտած և հասկացած լինեիք, հիմա զզվելուց չէիք խոսա:

Հայաստանում ապրողի դարդուցավից կիլոմետրով հեռու լինելով, Հայաստանում միայն էլիտար տուրիստի կարգավիճակով եղած լինելով, Հայաստանում ապրելու նույնիսկ միտք չունենալով` Դուք Ձեզ բարոյական իրավունք ենք վերապահել քաղաքական, շեշտում եմ` քաղաքական հարցազրույցներ տալ, քաղաքական գնահատականներ տալ, քաղաքական գործընթացների մասնակցել, ընդհուպ` ցույցերի, որտեղ հանդես եք եկել ելույթներով ու կոչերով: Հիմա ո՞ւմից և ինչի՞ց եք բողոքում, երբ ինքներդ եք արվեստով ձեռք բերված հայտնիությունն օգտագործել հստակ քաղաքական նպատակներով ու տեղավորվել Նիկոլ Փաշինյանի Ատելության կուսակցության շարքերում: Հիմա լրագրողները հնարավորություն ունեն պարզելու, թե 2015-ին ինչքա՞ն գումար է ձեզ տրվել` ապրիլի 23-ի համերգի համար, նորվեգական ո՞ր ընկերությանն եք տվել պայմանագրով գումար ստանալու ձեր իրավունքը, հետո ի՞նչ պայմանագրերով եք այդ գումարները բաշխել, ի վերջո` մենեջմենթի ի՞նչ թիմ է աշխատել համերգի կազմակերպման ժամանակ և ինչքա՞ն է վճարվել:

Հարգելի՛ս, մի զզվեք, ուղղակի հարմարվեք Ձեր կարգավիճակին, քանզի Դուք վաղուց արդեն միայն արվեստագետ չեք, Դուք վաղուց քաղաքական գործիչ եք ու նաև պատասխանատվություն եք կրում 2018-ին Հայաստանում պետական հեղաշրջման ու դրա հետևանքների համար: Այո, մարդիկ իրավունք ունեն Ձեզ հարցեր տալու` ինչպե՞ս ստացվեց, որ Ամուլսարի դեմ էիք պայքարում, հետո լռեցիք: Արդյո՞ք Ձեր լռությունը չեք վաճառել` ՀՀ պետական բյուջեից համերգի ֆինանսավորում ստանալու համար: Եվ, ի վերջո` ե՞րբ եք պատրաստվում իրագործել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Հ. Գ. Անազնիվ է և տգեղ է, SOAD-ի մյուս անդամներին մի խառնեք Ձեր արկածախնդրությունների մեջ, իրենք իրական մուզիկանտներ են և քաղաքականությամբ չեն զբաղվում:

Կից հոդվածն՝ այստեղ։
***

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Ոչինչ այս աշխարհում գաղտնի չի մնում, փաստորեն...
Ամուլսարի շահագործման հարցում Ձեր բարտերը բիզնես տրամաբանության տեսանկյունից բավականին խելամիտ է` հարցը բարձրաձայնել, հետո լռությունը ծախել: Իսկ ինչու՞ ոչ: Դուք էլ Ձեր փայն ունեք ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության մեջ: Ինչու՞ պետք է ժողովրդի վարչապետն ու նրա հետ քայլածները սերմացու գողացող մկան նման գաղտագողի պետական բյուջեից 1.500.000 դրամ աշխատավարձ ստանան, իսկ Դուք այդ բյուջեից, այն է` Հայաստանի հպարտ հարկատուների փողերից չօգտվեք: Տեմպը հանկարծ չգցեք, մտածեք նաև հարցի շուրջ. ի՞նչպես հարկատուների հաշվին իրագործել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը