Կարծիք

26.10.2019 09:05


Փաշինյանն ու իր Ատելության կուսակցությունը կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են

Փաշինյանն ու իր Ատելության կուսակցությունը կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են

Գիտե՞ք Արսեն Բաբայանի «գործի» հաջորդ յուրահատկությունը որն է։ Այն, որ, ըստ էության, դա հարձակում էր նաև պետական ապարատի վրա։ Մինչ օրս Փաշինյանն ու իր Ատելության կուսակցությունը առավելապես իրենց քաղաքական հակառակորդներին էին հետապնդում։

Պետականաստեղծ որևէ քայլ չեն արել նրանք՝ այսքան ժամանակ հենվելով միայն նախկինների ստեղծած պետական ապարատի վրա։ Ու հիմա նրանք կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են և որը կրում է մեր երկրի ողջ բեռը։

Պարզ է, թե դա ինչի հետևանք է։ Այս իշխանությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունը չէ։ Նրանց նպատակը մեր ու ձեր անվտանգությունը չէ։ Նրանց երազանքը մեր երեխաների ապագան չէ։

Նրանք ունեն շատ կոնկրետ խնդիրներ, որոնք գտնվում են իրենց անձնական բարեկեցության ու այլ ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական շահի տիրույթում։ Այդտեղից է գալիս նաև օրենքների ու իրավականության վրա թքած ունենալու նրանց վերաբերմունքը։ Ատելության կուսակցությանը չի անհանգստացնում Արսեն Բաբայան քաղբանտարկյալի գործոնը։ Նրանք կարող են շատ ավելի հեռուն գնալ և ուղիղ եթերում ձերբակալել նաև Հրայր Թովմասյանին։ Դա է իրենց ծրագիրը։ Բա պետությունն էլ ո՞նց են քանդում։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը