Կարծիք

26.10.2019 13:29


Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ծանր էր նայել

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ծանր էր նայել

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ծանր էր նայել: Ասֆալտ փռեցինք, ծառատունկ արեցինք, փողի ճամպրուկները հետ ուղարկեցինք հարյուր փաստական մակարդակի դատողությունները միախառնվում էին Արցախի ինքնորոշման մասին պնդումից խուսանավելու ու դրա հետևանքով ծուղակներում հայտնվելու խղճուկ տեսարաններով։

Ու ակնհայտ էր, որ նախարարը կաշկանդված է, կաշկանդված է ուրիշի կարծիքով, խոսում է բաներ, որ իրենը չեն ու իր համար էլ են խորթ։ Մի արեք սենց բաներ, տղե՛րք, մի կեղծեք ձեզ, BBC-ի տաղավար մի գնացեք ու ծեծ մի կերեք։ Գրեք, դուրս եկեք, նախարար մի եղեք, բայց ձեր, իրականում ձեր միտքը տարածեք։ Այդ դեպքում եթե օգուտ չտաք, վնաս հաստատ չեք տա։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը