Կարծիք

27.10.2019 11:39


Ամբողջ իշխանական ապարատին լծել են Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն արդարացնելու

Ամբողջ իշխանական ապարատին լծել են Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն արդարացնելու

Այն, որ ամբողջ իշխանական ապարատին լծել են Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն արդարացնելու և այն, եթե ոչ որպես լավ, գոնե որպես նորմալ ներկայացնելու, լրիվ սպասելի է և իրականում այդ պաշտպանվելն էլ է նորմալ։

Ավելին, իրենք անկեղծ համոզված են, որ ամեն ինչ նորմալ էր, որովհետև ներկա իշխանությունների ստանդարտներով՝ դրսում արտասահմանցիներից ցանկացած ճնշման տակ կզելը լրիվ նորմալ է։

Այո՛, այս իշխանության համար նորմալ է, որ արտգործնախարարը չի ասում, որ Արցախը հայկական հող է հաղորդավարի այն պնդմանն ի պատասխան, թե իբր հայերն իրենց հողում չեն ապրում։

Այս իշխանության համար նորմալ է, որ դաշնակից պետության ղեկավարը մեր պետության ղեկավարին ասում է, բա խի՞ էիր լեզուդ մի տեղդ կոխել, երբ որ պետք էր խոսել։ Ինչին ի պատասխան մեր երկրի ղեկավարը միայն կարողանում է «պարզաբանում պահանջող հայացքով» ֆոտո դնել ՖԲ, իսկ հետո էլ իրեն հայհոյողի հետ գրկախառնվում է։

Դրսում էլ հո բժիշկ Արա Բաբլոյանը չի՞, որ բռնեն վիրահատությունից տանեն հարցաքննության, կամ Արսեն Բաբայանը, որ հավայի ձերբակալեն ու հետո բերդում պահելու համար ոտքի վրա հոդված փոխեն, հետո էլ տեսակցություններն արգելեն։

Սաղ լավ ա, սաղ նորմալ ա, գավառականության բռնապետությունից այլ բան սպասելը միամտություն կլիներ...

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը