Քաղաքական

28.10.2019 19:23


ՄԻԵԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները

ՄԻԵԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի տարածած հաղորդագրությունից։

ՄԻԵԴ քարտուղարությունից Փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության դեպքում։

Այս խորագրի վերջին նյութերը