Լրահոս

29.10.2019 10:34


Որտե՞ղ էր 10 օր անհետացած զինվորը․ ՌՈ պետը բացառիկ մանրամասներ է պատմում․ «Ժողովուրդ»

Որտե՞ղ էր 10 օր անհետացած զինվորը․ ՌՈ պետը բացառիկ մանրամասներ է պատմում․ «Ժողովուրդ»

«Կապանում տեղակայված ՊՆ N զորամասը շուրջ 10 օր ինքնակամ լքած զինվորը գտնվել է: Ժամկետային զինծառայողի այս խորհրդավոր պատմության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ է հայտնել ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով` զինվորի մայրը պատմել է, որ տղան տարօրինակ սովորություն է ունեցել. երբ ձեռքին գումար է եղել, մի քանի օրով անհետացել է:

Նա, ըստ ՌՈ պետի, զորամասը լքելիս փող է ունեցել. 20 հազար դրամը եղբայրն է ուղարկել, ևս 5 հազարն էլ իր մոտ է եղել: Տղային գտել են Երևանում: Ա. Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց.

«Զինվորը և ընկերը հիմա Ռազմական ոստիկանությունում են, ինքը մնացել է ընկերոջ տանը. ընկեր ասելով` Ֆեյսբուքով` սայթերով են ծանոթացել, երևի ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»: Մնացած մանրամասները, ըստ ՌՈ պետի, բժշկական փորձաքննությունը կպարզի»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը