Լրահոս

30.10.2019 09:26


Փաշինյանը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչումը

Փաշինյանը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր թվիթերյան էջում․
«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձեւը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական ու հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժն ու ոգեւորությունը։ Այլեւս երբեք»,-նշել է վարչապետ Փաշինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը