Լրահոս

30.10.2019 11:05


Վանաձորում մի քանի հոգի օրը ցերեկով ոսկյա իրերի խանութի դիմաց հարձակվում են տեղի հայտնի գործարար «Պեսոկ Դավոյի» վրա. նրանցից մեկը օրեր անց սպանվում է (տեսանյութ)

Վանաձորում մի քանի հոգի օրը ցերեկով ոսկյա իրերի խանութի դիմաց հարձակվում են տեղի հայտնի գործարար «Պեսոկ Դավոյի» վրա. նրանցից մեկը օրեր անց սպանվում է (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ տեսախցիկն արձանագրել է Վանաձոր քաղաքում ինչպես են մի քանի թափթփուկներ անհիմն հարձակվում Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարարի վրա և այդ ամենը տեղի է ունենում Վանաձորի սրտում՝ «Պեսոկ Դավոյին» պատկանող ոսկյա իրերի խանութի մոտ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարձակվողներից մեկը շաբաթներ առաջ Վանաձորում հայտնի «ռազբորկայի» ժամանակ սպանված Անդրանիկ Օհանյանն է:

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Լոռու մարզի իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն մյուս հանցագործներին, ովքեր, խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, երևի վստահ լինելով, որ կմնան անպատիժ:

Այս խորագրի վերջին նյութերը