Աշխարհ

30.10.2019 11:10


Չավուշօղլուի արձագանքը Ներկայացուցիչների պալատում ցեղասպանության ընդունման վերաբերյալ

Չավուշօղլուի արձագանքը Ներկայացուցիչների պալատում ցեղասպանության ընդունման վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունմանը:

Չավուշողլուն Twitter-ի իր մկրոբլոգում մասնավորապես գրել է.

«Խաղաղության ակունք գործողությամբ ձախողեցինք մեծ խաղը։ Նրանք, ում նախագծերը չիրականացան, հայացքները հառեցին դարակներում դրված հնացած նախագծերին։ Նրանք, ովքեր կարծում են, որ այս ճանապարհով մեզանից վրեժ կլուծեն, սխալվում են։ Պատմությունը քաղաքականության գործիք դարձնողների այս ամոթալի որոշումը մեր կառավարության և ժողովրդի աչքերում առոչինչ է»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը