Լրահոս

30.10.2019 15:20


Գեղարքունիքի մարզում բախվել են 33–ամյա վարորդի Nissan-ն ու 79–ամյա վարորդի բեռնատարը. Nissan-ը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզում բախվել են 33–ամյա վարորդի Nissan-ն ու 79–ամյա վարորդի բեռնատարը. Nissan-ը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Խաչատուր Օ.-ի վարած Nissan մակնիշի 233 AL 61 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 79-ամյա Գրաֆ Մ.-ի վարած ՍԱԶ 3507 մակնիշի 34 ՏՏ 659 համարանիշի ավտոմեքենանեը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդ Խաչատուր Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրաամասերը՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը