Լրահոս

30.10.2019 18:00


Արարատի մարզում Mazda-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ. կան վիրավորներ. Mazda-ի համարանիշները դեպքի վայրից տարել են

Արարատի մարզում Mazda-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ. կան վիրավորներ. Mazda-ի համարանիշները դեպքի վայրից տարել են

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, բախվել են Mazda մակնիշի և КамАЗ մակնիշի 51 OO 460 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 վարորդները տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները Mazda-ի վրայից համարանիշները հանել են: Այս պահին ՃՈ դասաի հրամանատար Կ. Հարությունյանի հանձնարարականով ՃՈ ծառայողները պարզում են, թե ով կամ ովքեր են հանել համարանիշները:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հարվածն այնքան ուժգին է եղել որ КамАЗ-ի անվահեծանը պոկվել և մոտ 25 մետր շպրտվել ու վնասել է ճանապարհին կայանված ВАЗ 2101 մակնիշի 26 ՏՏ 610 համարանիշի ավտոմեքենան:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը