Լրահոս

31.10.2019 10:25


Արարատի մարզում առջևի անվահեծանի կոտրվելու հետևանքով վարորդը Mercedes-ով հայտնվել է ձորակում

Արարատի մարզում առջևի անվահեծանի կոտրվելու հետևանքով վարորդը Mercedes-ով հայտնվել է ձորակում

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 NԼ 507 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, դուրա է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի առջևի աջ կողմի անվահեծանի կոտրվելը ու քանի որ վթարի հետևանքով տուժածներ չկան, վարորդը հրաժարվել է ճանապարհային ոստիկանության ծառայությունից։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը