Լրահոս

31.10.2019 12:40


Խանջյան գյուղում Opel-ը մխրճվել է խոտի հակեր տեղափոխող տրակտորի կցորդիչի մեջ. տրակտորը կողաշրջվել է, 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

Խանջյան գյուղում Opel-ը մխրճվել է խոտի հակեր տեղափոխող տրակտորի կցորդիչի մեջ. տրակտորը կողաշրջվել է, 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 34 ՍN 028 համարանիշի ավտոմեքենան և խոտի հակով բարձված տրակտորը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տրակտորիստը, Opel-ի վարորդն ու Opel-ի 2 ուղևորներ, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Հավաքվածները նշում էին նաև, որ վիրավորներին, մինչև բժիշկների ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի հրշեջ-փրկարար, ով եղել է հանգստի մեջ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ը մխրճվել է տրակտորի կցորդիչի մեջ, ինչի հետևանքով էլ տրակտորը կողաշրջվել է։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը