Լրահոս

15.02.2011 10:47


Իրանում ցուցարարների և ոստիկանների բախման հետևանքով մարդ է զոհվել

Իրանում ցուցարարների և ոստիկանների բախման հետևանքով մարդ է զոհվել

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, Թեհրանում հակակառավարական ցույցի ժամանակ զանգվածային բախում է տեղի ունեցել ցուցարարների և երկրի ուժային կառույցների ներկայացուցիչների միջև։

Հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Իրանի մայրաքաղաքի կենտրոնում՝ աջակցություն հայտնելու Եգիպտոսում ցուցարարների գործողություններին, որոնք 18–օրյա զանգվածային բողոքի ցույցեր անցկացնելուց հետո հասան նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին։

Ոստիկանները Թեհրանի Ազադի հրապարակում հավաքված ցուցարաների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, ինչպես նաև զանգվածային ձերբակալություններ են իրականցրել։ Հաղորդվում է, որ բախման հետևանքով հրապարակում գտնվողներից մեկը զոհվել է։

«BBC»–ի աղբյուրները հաղորդում են, որ ընդդիմադիր բողոքի գործողություններ տեղի են ունեցել նաև այլ իրանական քաղաքաներում, մասնավորապես, Սպահանում, Մաշհադում և Շիրազում։

Նշենք, որ ավելի վաղ՝ Իրանի ընդդիմության ղեկավար, նախկին վարչապետ Միր Հուսեյն Մուսավին տնային կամլանքի էր ենթարկվել։ Այս մասին հաղորդում էր Մուսավիի պաշտոնական կայքէջը։

Հաղորդագրությունում նշված է եղել, որ այդ գործողությունները արվել էին ցույցին Մուսավիի մասնակցությունը կանխելու համար։ Քաղաքական գործչի տուն տանող ճանապարհը փակված է եղել ոստիկանական մեքենաներով։

Տնային կալաքի տակ է եղել նաև մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Կարուբինը։

Ընդդիմադիրները հայտարարել են, թե վերջին կես տարվա ընթացքում իրենց շարժման շուրջ 80 մասնակից է սպանվել, իսկ Իրանի իշխանությունները հերքել են այդ տեղեկատվությունը։

Այս խորագրի վերջին նյութերը